ՍԱՆՔՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՇՆՈՐՀԱՀԱՆԴԵՍԸ ՆՎԻՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Սանքտ Պետերբուրգի Ազգային մշակույթների տանը կայացել է «Միջազգային ստեղծագործական հանդիպումներ Մոխովոյի վրա» նոր նախագծի շնորհահանդեսը, նախապատրաստված ՌԴ համերգային գործիչների միության եւ «Հավերժություն» բարեգործական հիմնադրամի համատեղ աշխատանքի շնորհիվ, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Այդ միջոցառումների նպատակն է Սանքտ Պետերբուրգի մշակութային կյանքի տոլերանտության զարգացումը, իսկ քանի որ նախաձեռնությունը Հայաստանի վաստակավոր դերասանուհի Թամարա Հարությունյանինն է, ապա առաջին երեկոն որոշվել է նվիրել Հայաստանի Հանրապետությանը: Երեկոն բացվել է Տարածաշրջանային Հայկական ազգային-մշակութային ինքնավարության խորհրդի նախագահ Վյաչեսլավ Լազարյանի ելույթով: Հատուկ հրավիրված էին Հայ առաքելական եկեղեցու, վրացական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները: Արդեն մուտքի մոտ հնչում էր Կոմիտասի երաժշտությունը: Ապշեցնում էր «Սանք Պետերբուրքգի հայկական հայրենակացկան միության» ներկայացրած դասական երաժշտական, հայ դասական գրականության ստեղծագործությունների բազմազանությունը: Փոքր դահլիճում ներկայացված էին Վ.Եփրեմյանի, Ռ.Հովակիմյանի, Ա.Գասպարյանի գեղանկարչական աշխատանքները: Հատուկ ուշադրություն էր դարձվել համերգային մասին: Թամարա Հարությունյանին հաջողվել էր առանաձնահատուկ մթնոլորտ ստեղծել: Երեկոն ավարտվեց ֆուրշետով, որին ներկա էին բազմաթիվ հայտնի թատերական, երաժշտական եւ հասարակական գործիչներ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---