«Ժողովուրդ». Ոստիկանության զորքերի հրամանատար Գարեգին Գաբրիելյանի դեմ այդպես էլ քրեական գործ չհարուցվեց![]() 22 նոյեմբերի 2012 - 10:01 AMT PanARMENIAN.Net - Այս տարվա փետրվարին կալանավորվեց ՀՀ ոստիկանության զորքերի (ՈԶ) հրամանատար, «Գել» մականունով Գարեգին Գաբրիելյանի տեղակալ Վանիկ Մանուկյանը: Պատճառն այն էր, որ նա զենք-զինամթերք էր վաճառել ՈԶ-ից: Սակայն գլխավոր դերակատարները՝ Գ. Գաբրիելյանն ու նրա հետ համագործակցած ՀՀ ՊՆ դեռևս անհայտ պաշտոնյան, այդպես էլ մնացին անպատիժ: «Ժողովուրդ»-ը գրում է, որ Գաբրիելյանը ՊՆ-ին է վաճառել մեծաքանակ փամփուշտներ և, որպեսզի կասկածներ չհարուցվեն, ասել է, թե «վերևներին ասա՛, Վրաստանից են բերել»: Ուշագրավն այն է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից քննվող գործն այդպես էլ այս դրվագի վրա ուշադրություն չի դարձրել: «Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՔԾ-ից հայտնել են, թե Վ. Մանուկյանի գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Իսկ Գ. Գաբրիելյանի վերաբերյալ քրեական գործ ՀՔԾ-ում չի էլ հարուցվել»,-գրում է թերթը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |