Դեսպան Մարգարյանը ամերիկացի ուսանողներին է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման հեռանկարները

Դեսպան Մարգարյանը ամերիկացի ուսանողներին է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման հեռանկարները

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը Վաշինգտոնի Ջոն Հոպկինսի համալսարանի Միջազգային հարաբերությունների դպրոցի (SAIS) հրավերով դասախոսություն կարդաց հակամարտությունների տեսության ծրագրի ուսանողների համար: Դասախոսության թեման Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն էր:

Դեսպան Մարգարյանը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը, ԼՂ հիմնախնդրի արդի փուլը, բանակցային գործընթացը և հակամարտության կարգավորման հեռանկարները:

Դասախոսությունից հետո ՀՀ դեսպանը պատասխանեց ծրագրի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորման մանրամասներին` միջնորդական առաքելությանը, բանակցային փուլերին, քննարկված փաստաթղթերին, տարածաշրջանային զարգացումների ազդեցությանը, հասարակությունների դերակատարությանը, այլ հակամարտությունների միջև զուգահեռներին և այլն:

Հակամարտությունների տեսության ծրագրի ուսանողները Միջազգային հարաբերությունների դպրոցի պրոֆեսոր Վ. Զարթմանի ղեկավարությամբ առաջիկայում նախատեսում են այցելել Հայաստան և ԼՂՀ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---