ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԻ ՄԱՍԸ ԳՈՒՑԵ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ19 մայիսի 2005 - 12:30 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկին չի բացառում Վրաստանից Հայաստան ռուսաստանյան ռազմակայանների սպառազինությունների մի մասի տեղափոխումը: «Միանշանակորեն, Վրաստանից ռազմակայանները դուրս կբերվեն Ռուսաստանի Դաշնության տարածք: Չեմ բացառում, որ ռազմական տեխնիկայի մի մասը գուցե տեղափոխվի Հայաստան»,- նշել է Բալուեւսկին: Գլխավոր շտաբի պետի կարծիքով` ռուսաստանյան ռազմակայանների սպառազինության մի մասի դուրսբերումը Հայաստան թույլ կտա կրճատել Վրաստանի տարածքից ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման ժամկետները` 10-11 տարուց մինչեւ չորս տարի: Հիշեցնենք, որ օրերս Աբխազիան եւ Հարավային Օսիան հայտարարել են իրենց տարածքներում ռուսական ռազմակայանների տեղակայման պատրաստակամության մասին, տեղեկացնում է «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |