ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԿՄԱՐԶԻ ՀՈԼԱՆԴԱՑԻ20 մայիսի 2005 - 08:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ է նշանակվել հոլանդացի Հենկ Վիսմանը: Ինչպես նշել է նորանշանակ մարզիչը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, առաջին անգամ Հայաստանի հավաքականին նա տեսել է մարտի 30-ին Հայաստան-Հոլանդիա խաղի ժամանակ, իսկ տեղեկատվությունը հավաքականի մասին նրան փոխանցել է Հոլանդիայի հավաքականի մարզիչ Վան Բաստենը: Ինչպես նշել է Հենկ Վիսմանը, Հայաստանի հավաքականի հետ արդեն պայմանագիր է կնքվել 7 ամիս+2 տարի սխեմայով: Կանխատեսումների մասին Վիսմանը գերադասեց չխոսել, սակայն նշեց, որ նրա գործունեության նպատակն է հասնել առավելագույն արդյունքի: Նրա խոսքերով, նա կմարզի ոչ միայն Հայաստանի հավաքականը, այլ նաեւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը եւ կհամակարգի Հայաստանի երիտասարդական եւ պատանեկան ֆուտբոլը: Պատասխանելով այն հարցին թե հնարավոր է, որ հայ ֆուտբոլիստները խաղան «տոտալ ֆուտբոլ» մարզիչը նշել է, որ շատ կցանկանար, որ այդպես լիներ, սակայն դեռեւս վաղ է այդ մասին խոսել: Նշենք, որ Հենկ Վիսմանը ունի մարզիչի 25-ամյա ստաժ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |