«Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմը բարձրացավ մեծ էկրան (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Քիչ առաջ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Կորած մոլորվածը Հայաստանում» (անգլալեզու տարբերակը` Lost and found in Armenia) ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Կիրակոսյանը ֆիլմի պրեմիերայից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց, որ թեև ֆիլմը ներկայացվել է Կանադայի «Նուռ» կինոփառատոնում, սակայն պրեմիերան` որպես այդպիսին, կայանում է այսօր: Ֆիլմում նկարահանվել է հոլիվուդյան դերասան Ջեմի Քենեդին, որը, Գոռի խոսքով, շատ սիրեց Հայաստանը և «առհասարակ իր համար անակնկալ էր այդ երկիրը»: «Մեր նպատակն էր նկարել այնպիսի ֆիլմ, որը հասկանալի կլինի նաև օտարներին և հաջողություն ունենա ԱՄՆ-ում»,- ասուլիսի ժամանակ ասաց ֆիլմի պրոդյուսերներից մեկը` Մարալ Ջերեջյանը: Նրա խոսքով` դա իրենց մոտ ստացվեց: Ֆիլմի մյուս պրոդյուսեր Վալերի Մակքեֆրին ասաց, որ ֆիլմի նկարահանումների ընթացքում կազմվեցին նաև զույգեր: Սիրային կատակերգությունը պատմում է ամերիկացի երիտասարդի մասին, որին լքել է ընկերուհին: Ընկերները տանում են նրան Թուրքիա հանգստանալու: Հանգստի ընթացքում, երբ հերոսը որոշում է օդապարիկով զբաղվել էքստրեմալ ժամանցով, ջրային մոտոցիկլետից պոկվում է պարանը և հերոսը վերև է թռչում: Օդում նրա պարանը փաթաթվում է ինքնաթիռին և արդյունքում, երբ պարանը պոկվում է, նա հայտնվում է հայկական գյուղերից մեկի գոմում: Հերոսը, կարծելով, որ Թուրքիայում է, սկսում է թուրքերեն բառեր ասել, հայերն էլ նրան թշնամու տեղ են դնում: Ռոմանտիկ կատակերգության բուն իմաստն, ըստ ռեժիսորի, այն է, որ այն մարդը, ով թշնամի է թվում, կարող է մարդու լավագույն բարեկամը դառնալ: Աշխատանքային գործընթացը սկսվել էր 2011 թ-ի հունվար ամսին: Ֆիլմը որոշ չափով անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության հարցին, սակայն դա չէ ֆիլմում կարևորը: Ֆիլմի մյուս պրոդյուսերն է Մարալ Ջերեջյանը: Ֆիլմում խաղում են հոլիվուդյան դերասաններ Ջեմի Քեննեդին, Դեյվ Շերիդանը, Անժելա Սարաֆյանը, Մուրիսա Հարբան, ինչպես նաև Դավիթ Թովմասյանը, Վաչիկ Մանգասարյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը և այլոք: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել անցած տարի ԱՄՆ-ում` Ծննդյան տոների օրերին: Ֆիլմը հայ-ամերիկյան է, ֆինանսավորումն ամբողջովին կատարվել է հայաստանյան միջոցներով, մեծ աջակցություն է ցուցաբերել նաև Առեքսիմբանկը:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |