Վաճառքի կհանվի The Beatles-ի դեմո-ձայնագրությունը![]() 22 նոյեմբերի 2012 - 19:57 AMT PanARMENIAN.Net - The Beatles-ի դեմո-ձայնագրությունը, որն արվել է լյեբլի հետ պայմանագիր կնքելու համար, վաճառքի կհանվի: 10 երգեր ձայնագրվել են 1962թ հունվարի 1-ին Լոնդոնում գտնվող Decca ընկերության ստուդիայում: Խմբի մենեջեր Բրայան Էպշթեյնը հուսով էր, որ այս ձայնագրությունը խմբին կօգներ համաձայնագիր կնքել Decca Records-ի հետ: Սակայն ընկերությունը հրաժարվեց համագործակցել քառյակի հետ, համարելով, որ այն ապագա չունի: Մի քանի ամիս անց խումբը պայմանագիր կնքեց Parlophone-ի հետ: Աճուրդը, որի լոտերից մեկը կլինի նաև ձայնագրությունը, կկայանա նոյեմբերի 27-ին Լոնդոնում: Ձայնագրությունն ավելի վաղ չի հրապարակվել և չի ներկայացվել հանրությանը: Լոտի արժեքը վաճառքի ընթացքում կկազմի 30 հազար ֆունտ, փոխացնում է lenta.ru-ն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |