ԼՂՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՐՔԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ20 մայիսի 2005 - 09:32 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը երբեք չի մտել անկախ Ադրբեջանի կազմի մեջ եւ, հետեւաբար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նրա անբաժանալի մաս չի հանդիսանում: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Արման Մելիքյանը` մեկնաբանելով Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է «Ադրբեջանի անբաժանելի մասը»: Մելիքյանի խոսքերով, Թերրի Դեւիսն ինքն է մոլորության մեջ եւ ակամա մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը: «Ժամանակին Լեռնային Ղարաբաղը գտնվում էր միասնական Խորհրդային պետության կազմում եւ ԽՍՀՄ փլուզման ընթացքում հռչակեց իր անկախությունը` միջազգային նորմերին խիստ համապատասխան: Ինչ վերաբերում է ԼՂՀ միջազգային ճանաչմանը, ապա, իմ խորին համոզմամբ, դա ընդամենը ժամանակի հարց է», - նշել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |