«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հնարավոր է՝ հանդիպեն![]() 23 նոյեմբերի 2012 - 09:54 AMT PanARMENIAN.Net - Ըստ «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրների` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրում են ԼՂ խնդրի վերաբերյալ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը կազմակերպել դեկտեմբերի վերջին: «Ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա Փարիզում: Համանախագահների' տարածաշրջան կատարած այցի հիմնական նպատակներից մեկն էլ այդ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելն էր: Բացի այդ, նրանք նախատեսել են կողմերի հետ քննարկել նաև հակամարտության կարգավորման նոր գաղափարները, որոնց մասին ակնարկել էին Փարիզում ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ: Երեկ համանախագահներն իրենց գաղափարները քննարկել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում: Այսօր նրանք կժամանեն Երևան, իսկ երկուշաբթի կլինեն Բաքվում»,- գրում է «Ժողովուրդ»-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |