ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՇՔԱՆՇԱՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսական աճին եւ երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքին առնչվող հարցեր: Բացի այդ զրուցակիցները անդրադարձել են նաեւ հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարներին: Ռոբերտ Քոչարյանը Քըրք Քըրքորյանին է հանձնել Հայրենիքի շքանշանը:
 Ուշագրավ
---