ՀՀ ՊՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ21 մայիսի 2005 - 09:42 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց ՌԴ տարածքային զարգացման նախարար Վլադիմիր Յակովլեւին: Այդ մասին հաղորդել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Երեւանում ընթացող ԱՊՀ անդամ պետությունների շինարարական գործունեության ոլորտում համագործակցության հարցերով միջկառավարական խորհրդի 21-րդ նիստի աշխատանքները: Կողմերն ընդգծեցին, որ նմանօրինակ հանդիպումները այս ոլորտում համագործակցությունը կտեղափոխեն որակապես նոր մի մակարդակ, ինչն էապես կնպաստի համագործակցության շրջանակներում իրականանալիք ծրագրերի արդյունավետությանը: Բացի այդ, Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Յակովլեւը քննարկել են Գյումրիյում տեղակայված102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում անավարտ շինարարությունը շարունակելու հարցերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |