ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՄՈՍԿՎԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՉՏԵՂԱՓՈԽԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հանձնել Բաքվում Ռուսաստանի ժամանակավոր հանձնակատար Պյոտր Բուրդիկինին, որտեղ մտահոգություն է հայտնվում Վրաստանից Հայաստան ռուսաստանյան ռազմակայանների սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի մի մասի տեղափոխման ծրագրերից: «Ադրբեջանում մտահոգված են Ռուսաստանի քաղաքական եւ զինվորական ղեկավարության հայտարարություններից, մասնավորապես` գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկու, որը վերաբերում է Վրաստանից ռուսաստանյան ռազմակայանների սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի մի մասը Հայաստան տեղափոխման ծրագրերին... Իրադարձությունների նման զարգացումը չի համապատասխանում տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության շահերին»,- ասվում է փաստաթղթում: Միեւնույն ժամանակ, ռազմական տեխնիկայի եւ զինծառայողների մի մասի Հայաստան տեղափոխման հարցով զբաղվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մեզ անհրաժեշտ է տարանցիկ: Դա պահանջում է աշխատանք, ժամանակ եւ որոշումներ` ամրագրված համապատասխան պայմանագրերում»,- ասել է ՌԴ ղեկավարը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---