Մոնթե Մելքոնյանն այսօր կդառնար 55 տարեկան![]() 25 նոյեմբերի 2012 - 22:04 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ պաշտպանության բանակի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանը` Ավոն, այսօր կդառնար 55 տարեկան: Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի, ԱՄՆ-ում գտնվող Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի մոտակայքում գտնվող Վայսելիա ավանում: Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: 1969-1970 թվականներին ծնողների հետ ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներով, այցելել է նաև Արևմտյան Հայաստան, որտեղ էլ առաջին անգամ գիտակցել է իր հայ լինելը: 1970-ականներին Եվրոպա և Հեռավոր Արևելք կատարած ճամփորդությունները մեծապես նպաստել են նրա աշխարհայացքի և որպես անհատականության ձևավորմանը: 1978թ. ավարտել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը: Այդ տարիներին ընկերների հետ հիմնել է Բերկլիի համալսարանի «Հայ ուսանողների միությունը»` նպատակ ունենալով համապատասխան աշխատանք կատարել ազգային նշանակության խնդիրների լուծման գործում: 1987թ. մարտի 15-ին մեկնել է Լիբանան` հայրենիքին մոտ լինելու և հայերեն լեզուն սովորելու նպատակով: Նույն տարվա մայիսին Լիբանանից մեկնել է Իրան` այդ երկրի հայկական հոծ գաղութին ծանոթանալու համար: 1978թ. Հոկտեմբերին, վերադառնալովԼիբանան, երկու տարի մասնակցել է հայկական թաղամասերի պաշտպանությանը: 1980թ. անդամագրվել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ): Իր ռազմական գիտելիքները կատարելագործել է ՀԱՀԳԲ-ի ռազմական կայանում, հետագայում դարձել է ՀԱՀԳԲ-ի գլխավոր մարզողներից մեկը: 1981-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեի նձերբակալել են` կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով: Սկզբում նրան դատապարտել են 4 ամսվա ազատազրկման, այնուհետև դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից: 1985-ին Մելքոնյանը կրկին կեղծ անձնագրով մտավ Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով: Բանտից Մոնթեն դուրս է եկել 1989թ.-իհունվարի 16-ին և մի քանի տարի անց` 1990 թ.-ի հոկտեմբերին, ժամանել Հայաստան (այդ ժամանակ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը): Յոթ ամիս աշխատել է Գիտությունների ակադեմիայում, գրել և հրատարակել «Հայաստանը և հարևանները» գիրքը: Ամուսնացել է լիբանանահայ ուսանողուհու՝ Սեդայի հետ։Շուտով, թողնելով գիտական գործունեությունը, մեկնել է Ղարաբաղ՝ մարտական գործողություններին մասնակցելու համար։ 1991թ.–ի սկզբին հիմնել է Հայրենասիրական ջոկատը: 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնել է Մարտունու շրջանի շտաբի պետի պարտականությունը: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել է Քարվաճառը: 1993-իհունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝մոտենում են,պարզվում է ազերիներ են: Սկսվել է փոխհրաձգություն, որի արդյունքում էլ սպանվել են Մոնթեն և նրա ընկերը՝ Սարիբեկը: Մոնթեն արժանացել է հետմահու ՀՀ ազգային հերոսի կոչմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |