Արշակ Սադոյան. Ներքաղաքական կյանքը այլասերվել է![]() 26 նոյեմբերի 2012 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներքաղաքական կյանքը այլասերվել է և այդ վիճակից դուրս գալու համար նոր ուժ է պետք, որը թարմություն կբերի: PanAREMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ներքաղաքական վերջին զարգացումներն այսպես գնահատեց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ընդդիմադիր դաշտի լռությունը, Արշակ Սադոյանը պատասխանեց. «Պատճառը այդ գործիչների իշխանատենչությունն է: Եթե ՀԱԿ-ի առաջնորդը այդ համակարգի «ճարտարապետներից» ու ստեղծողներից է, իսկ հիմա բողոքում է, համակարգային փոփոխություններ է պահանջում, ապա արդեն իսկ ակնհայտ է կեղծիքը: Իսկ ԲՀԿ-ն, որ հիմա խոսում է կառավարման համակարգի մասին, այն ժամանակ, երբ կոալիցիայում էր, լռում էր»,- ասաց նախկին պատգամավորը: Նա նաև նշեց, որ այս ամենը այլասերում է «ընդդիմություն» գաղափարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |