Ավստրալիան Հայաստանին կհատկացնի 24,5 մլն դոլար սիրիահայ փախստականներին օգնելու համար![]() 26 նոյեմբերի 2012 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի Հայ դատի հանձախումբը Ավստրալիայի միջազգային զարգացման գործակալության ու Միջազգային օգնության և առևտրի բաժնի հետ համագործակցությամբ քայլեր է ձեռնարկում Սիրիայից Հայաստան ժամանած սիրիահայ փախստականներին օգնություն ցուցաբերելու համար: Նոյեմբերի 22-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդրական խորհրդի անդամ Ուոլտ Սեկորդը նույնպես հանդես է եկել Սիրիայի հայ համայնքին աջակցելու և Ավստրալիայի կողմից նրան օգնություն ցուցաբերելու օգտին: Նա մտահոգություն է հայտնել Սիրիայի հայերի դրության հետ կապված և հավելել. «Ես աջակցում եմ Ավստրալիայի կառավարության խոստմանը Հայաստանում փախստականներին 24,5 մլն դոլար հատկացնելու վերաբերյալ»: «Ավստրալիայի կառավարության հետ համագործակցությամբ մենք աշխատում ենք Հայաստանի գերատեսչություններին 24,5 մլն դոլար օգնություն տրամադրելու ուղղությամբ` սիրիահայերին աջակցելու համար»,- հայտարարել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |