Նախագահականում ու էներգետիկայի նախարարությունում խոստացան լուծել «Նաիրիտ»-ի աշխատավարձերի հարցը![]() ![]() PanARMENIAN.Net - Նախագահականի դիմաց հավաքված ցուցարարները նախագահական նստավայրի առջև բարձրացրեցին աշխատավարձերի ու «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցերը: Հավաքված մոտ 400-500 աշխատակիցներից 3 պատվիրակների՝ արհմիության նախագահի ու ևս երկու աշխատակցի, հաջողվեց հանդիպել նախագահականի ներկայացուցչին: Կինը համառորեն չցանկացավ ներկայանալ: Այս մասին նախագահականի մոտից հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը: Պատվիրակներին ուղեկցեցին նախագահական, որտեղ վերջիններիս ասացին, որ շուտով 3 ամսվա աշխատավարձը, հնարավոր է, տան:Խոստացան նաև, որ մինչև դեկտեմբերի 20-ը կլուծվի վերագործարկման հարցն ու հավաստիացրեցին, որ «Նաիրիտ»-ը չի փակվի: Խոստացան լուծել նաև պայմանագրերի հարցը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասացին աշխատակիցները՝ իրենք այս խոստումներին թերահավատորերն են մոտենում: Աշխատակիցներն ասացին, որ վերջին աշխատավարձը ստացել են 2012-ի սեպտեմբերին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համար: Այս ընթացքում, «Նաիրիտ»-ի աշխատակիցների 9 հոգանոց պատվիրակություն ընդունեց նաև Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ով ևս նմանատիպ խոստումներ է տվել: Ինչպես աշխատակիցներն են ասում՝ իրենք «գնալու եմ մինչև վերջ»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |