Տիգրան Սարգսյանը վստահ է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կպայմանավորվեն գազի հարցում![]() 26 նոյեմբերի 2012 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ռուսաստանը միշտ կարողացել են պայմանավորվել բնական գազի մատկարարաման գնի վերաբերյալ, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում՝ մեկնաբանելով որոշ ԶԼՄ-ների այն հայտարարությունները, թե երկու ռազմավարական գործընկերները չեն կարողանում պայմանավորվածության գալ գազի գնի շուրջ: Մասնավորապես, Ռուսաստանն առաջարկում է գինը հասցնել 330 դոլարի 1000 խմ գազի դիմաց: «Կարող եմ ասել, որ չկան այնպիսի հարցեր, որոնց շուրջ մենք չենք կարող պայմանավորվել, և երբեք չեն եղել: Մենք միշտ պայմանավորվել ենք: Եվ այս դեպքում էլ մենք համաձայնության ենք եկել հիմնական սկզբունքների վերաբերյալ, մնում են տեխնիկական մանրուքները, որոնք մշակման կարիք ունեն»,-ասել է վարչապետը: Միաժամանակ Սարգսյանը նշել է, որ բանակցային գործընթացի ժամանակ կոռեկտ չէ հանրության դատին հանձնել համատեքստից դուրս որևէ դրույթներ: «Դա սխալ է: Ուստի, երբ բանակցային գործընթացն ավարտվի, ամեն ինչ պարզ կդառնա»,-ասել է վարչապետը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |