ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՄԻԱՅՆ ԳԻՏԱԿՑԵԼՈՎ ԴՐԱ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ24 մայիսի 2005 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Քանի դեռ թուրքական հասարակությունն ինքը չգիտակցի եւ չիմանա 1915 թվականի իրադարձությունների պատճառներն ու հետեւանքնեձրը, նա չի կարող ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին մեկնաբանելով Ստամբուլում «Օսմանյան հայերը Կայսրության փլուզման ժամանակաշրջանում. գիտական քաղաքականության եւ ժողովրդավարության հարցեր» գիտաժողովի անցկացումը` հայտարարել է թուրքական «Ագոս» ամսագրի խմբագիր Հրանտ Դինքը, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Նրա խոսքերով` 20-րդ դարի 20-ական թվականներին Թուրքիայում չկար հայկական հարցի քննարկման տաբու, ավելին, կառուցվում էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ: Սակայն, 1923 թվականից սկսած, երբ Թուրքիայի կառավարող օղակներ «սողոսկեցին» Հայոց ցեղասպանությունն իրականացրած մարդիկ, Հայոց ցեղասպանության հարցերի քննարկումներն արգելվեցին: Ավելին, հայերի ցեղասպանությունն իրականացման համար դատապարտվածների եւ սպանված թուրքերի ընտանիքներին թոշակ նշանակվեց: Ինչպես նշել է Դինքը, բավականին երկար ժամանակ թուրք ժողովրդին ներկայացվում էր, որ հայկական հարցը վաղուց լուծվել է Լոզանի պայմանագրով: Ամսագրի խմբագիրը նշել է, որ այն փաստը, որ այսօր Թուրքիայում բնակվում է միայն 50-60 հազար հայ` դա ազգային փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի վարած անմարդկային քաղաքականության արդյունքն է: Այն հարցին, թե ինչու՞ թուրքերը որոշեցին բնաջնջել հայ բնակչությանը` նա նշել է, որ աշխարհը ցանկանում էր բնիկ հայերին վերադարձնել նրանցով դեռեւս խիտ բնակեցված տարածքները, իսկ դրանից խուսափելու համար երիտթուրքերը որոշեցին վերացնել հայերին` հարցն օրակարգից ընդմիշտ հանելու նպատակով: Իսկ այն, որ Թուրքիայում ասում են, թե հայերն էլ են կոտորել թուրքերին` ցեղասպանության ցավալի հետեւանքն է: Նման գործողություններ կատարել են հարազատներին կորցրած հայկական վրիժառու խմբավորումները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |