ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԳՆՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԻ ՈՒՂԱՐԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ24 մայիսի 2005 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի արտգործնախարար բորիս Տարասյուկը մի փոքր չափազանցրել է Լեռնային Ղարաբաղ խաղաղարարներ ուղարկելու Ուկրաինայի պատրաստակամությունը: Երեքշաբթի օրը մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Գեորգի Կրյուչկովը, տեղեկացնում է «proUA»: «Նախարարը, երեւի, շատ բան է վերցրել իր վրա` ասելով, որ Ուկրաինան պատրաստ է: Անհրաժեշտ է իմանալ, թե ինչ դիրքորոշում կզբաղեցնի խորհրդարանը»,- ասել է նա: Նա նշել է, որ տվյալ պահին չի կարելի ասել ոչ միայն Գերագույն Ռադայի դիրքորոշման, այլ նաեւ խորհրդարանակն կոմիտեի դիրքորոշման մասին: Կրյուչկովի խոսքերով` Լեռնային Ղարաբաղ Ուկրաինայի խաղաղարարների ուղարկման հարցում անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել Ադրբեջանի եւ Հայաստանի դիրքորոշումները, որոնք սահմանակից են այդ տարածքին: Կրյուչկովն ավելացրել է նաեւ, որ նա չի կարող կանխատեսել խորհրդարանի դիրքորոշումը: Մասնավորապես, նա նշել է, որ Հոլանդական բարձրունքներ, որը համեմատաբար խաղաղ տարածաշրջան է, ուկրաինացի խաղաղարարների ուղարկման հարցի կապակցությամբ Գերագույն Ռադայում բավականին կրքոտ վիճաբանություններ են անցել: Միեւնույն ժամանակ, Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Պյոտր Պորոշենկոն մայիսի 24-ին հայտարարել է, թե չի բացառում, որ Ուկրաինան իր խաղաղարարներին կուղարկի Լեռնային Ղարաբաղ: «Այդ որոշումը կքննարկվի ԱԱՊԽ-ում, համապատասխան առաջարկությունն ուղարկվել է կառավարությանը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |