Արցախյան խումբը մասնակցել է շվեյցարական «Youth in Action» նախագծին![]() 26 նոյեմբերի 2012 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Օրերս «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ երիտասարդ ներկայացուցիչները մասնակցել են Շվեյցարիայում անցկացված «Youth in Action» ծրագրին: ԵՄ կողմից ֆինանսավորված ծրագրին մասնակցել է 17 մարդ, 6 երկրից` Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Հայաստանից, Արցախից, Վրաստանից և Ադրբեջանից: Քառօրյա հանդիպումների ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներ: « Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Սուսաննա Պետրոսյանն ասել է, որ կազմակերպության անդամներն առաջին անգամ են մասնակցել նմանատիպ միջազգային ծրագրի, որտեղ Արցախը առանձին խմբով է ներկայացվել և ոչ թե Հայաստանի կազմում: «Այս ծրագիրը լավ առիթ է մեր երիտասարդության համար, որպեսզի նրանք ծանոթանան այլ ազգերի մշակույթների, ներկայացուցիչների հետ և իրենց հասակակաիցներին ներկայացնեն մեր երկիրը, պատմությունն ու մշակույթը»,-ասել է Պետրոսյանը: Ներկայումս « Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ն արդեն նախապատրաստել է ծրագիր և պատրաստվում է դիմել «Youth in Action-ի» կազմակերպիչներին` առաջարկելով հերթական նախագիծն անցկացնել Արցախում: «Եթե հաջողվի, ապա դա կլինի մեր երկրորդ հաղթանակը»,-եզրափակել է Պետրոսյանը, հաղորդում է karabakh-open.info-ն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |