ԲԱՔՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ24 փետրվարի 2003 - 22:01 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ից Բաքվի իշխանությունները նախատեսում են սկսել հայկական եւ ռուսական գերեզմանների ոչնչացումը Նարիմանյան գերեզմանատան այն հատվածում, որտեղ պետք է նոր ավտոճանապարհ անցնի: Այդ մասին, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, այսօր հայտարարել է Ադրբեջանի Իրավապաշտպան կենտրոնի տնօրեն Էլդար Զեյնալովը: Նրա խոսքերով, որպես գերեզմանների ոչնչացման ձեւական առիթ Ադրբեջանի մայրաքաղաքի իշխանությունները նշում են «նրանց լքվածությունը ավելի քան 12 տարիների ընթացքում»: Մինչեւ ապրիլի 1-ը հուղարկավորվածների հարազատները կարող են դիմել գերեզմանների տեղափոխման խնդրանքով: Հաշվի առնելով հայերի Բաքու այցելելու անհնարինությունը, Էլդար Զեյնալովը կարծիք է հայտնել, որ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես, Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն, կարող են աջակցություն ցուցաբերել հայերի եւ ռուսների Հայաստանում եւ Ռուսաստանում վերահուղարկավորությունը կազմակերպելու գործում:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |