Աֆղանստանի նախագահը չի կարծում, որ եթե կոալիցիայի ուժերը հեռանան երկրից, ճգնաժամ կառաջանա

Աֆղանստանի նախագահը չի կարծում, որ եթե կոալիցիայի ուժերը հեռանան երկրից, ճգնաժամ կառաջանա

PanARMENIAN.Net - Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը չի կարծում, որ երբ 2014թ. կոալիցիայի ուժերը հեռանան երկրից, տնտեսական ու քաղաքական ճգնաժամ կառաջանա:

Նախագահը հայտարարել է, որ «երկիրը վստահաբար շարժվում է կայունացման ու առաջընթավի ճանապարհով»:

Ըստ նախագահի, արևմտյան մամուլը հաճախ հոռետեսական պատկեր է ներկայացնում Աֆղանստանից կոալիցիոն ուժերի հեռանալու մասին, սակայն, դա սխալ մոտեցում է:

«ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ձգտում են իրենց շահերն առաջ տանել Աֆղանստանի հետ անվտանգության մասին համաձայնագրի կնքման դեպքում, սակայն, մենք ելնելու ենք մեր շահերից»,-ասել է Քարզայը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---