Արդյունաբերության ոլորտում արտահանման ծավալերն այս տարի աճել են 13 տոկոսով![]() 27 նոյեմբերի 2012 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը` պետական գերատեսչությունների ղեկավարների, մասնավոր հատվածի և խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Օրակարգի առաջին հարցով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքը, որոնց շրջանակում իրականացվել են կառուցվածքային, ներդրումային, կազմակերպչական և ֆինանսական աջակցության ծրագրեր: Նախարարի զեկուցմամբ՝ 2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների արդյունքներով ՀՀ արդյունաբերական կազմակերպությունները թողարկել են 895 մլրդ դրամի արտադրանք, որը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 10 տոկոսով: Ակնկալվում է, որ ընթացիկ տարում Հայաստանն առաջին անգամ արդյունաբերական արտադրանքի ծավալով կհատի մեկ տրիլիոն դրամի մակարդակը: Վերը նշված ժամանակահատվածում արձանագրվել է այս բնագավառի արտահանման ծավալերի 13 տոկոսի աճ՝ կազմելով 305 մլրդ դրամ: Արդյունաբերական ռազմավարության շրջանակում կառավարության կողմից նախատեսված գործիքները, որոնցով աջակցություն է ցուցաբերվել մասնավոր հատվածին, շարունակաբար իրականացվել են: Մասնավորապես, 300 մլն դրամ ավելացված արժեքի հարկի հետաձգման ռեժիմի տրամադրման ուղղությամբ 2012 թ. հունվար ամսից առ այսօր հավանության է արժանացել 8 ներդրումային ծրագիր` 17,5 մլրդ դրամի ծավալով, և այս ներդրումների արդյունքում նախատեսվում է ստեղծել շուրջ 350 նոր աշխատատեղ: Այս ընթացքում տեղի է ունեցել մի քանի նոր ձեռնարկությունների գործարկում, մինչև տարեվերջ արդյունաբերության ոլորտում կգործարկվեն ևս 4-5 ձեռնարկություններ: Ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառվող «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգման ծրագրով հավանության է արժանացել 5 ծրագիր` ընդհանուր առմամբ 1.3 մլրդ ՀՀ դրամի շրջանակում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |