ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՓՈՐՁԱԳԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ

PanARMENIAN.Net - Վարշավայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջընթաց չի եղել: Այս մասին հայտարարել է Ժողովրդավարության եւ խաղաղության ինստիտուտի կոնֆլիկտագիտության դեպարտամենտի ղեկավար, փորձագետ Արիֆ Յունուսովը, տեղեկացնում է Բաքվի «525» թերթը: Սակայն, նրա խոսքերով` Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարում են, որ բանակցություններում առաջընթաց է ձեռքբերվել: Փորձագետի կարծիքով` այս տարի հիմնախնդրի լուծման հարցում կտրուկ փոփոխություններ չեն ակնկալվում, քանզի Ադրբեջանը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների: «Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ ընտրությունների տարում բոլոր բանակցություններն կանգնեցվում են»,- հայտարարել է նա: Այն կարծիքը, թե հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները շարժվել են մեռյալ կետից, անհիմն են: «Այդ մեթոդն օգտագործվում է նրա համար, որպեսզի հասարակությանը շեղեն ներքին խնդիրներից, որոնք ներկայումս դիտվում են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ` Հայաստանում»,- հայտարարել է նա եւ ավելացրել, որ քաղաքական տեսակետից այդ ամենին անհրաժեշտ է նորմալ նայել:






 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---