«ՀԺ» Վրաստան մտնող հայկական բեռնատարների համար լուրջ խնդիրներ են ծագել![]() 28 նոյեմբերի 2012 - 09:51 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ վաղ առավոտից Վրաստան մտնող մեր բեռնատարների համար լուրջ խնդիրներ են ծագել: Վրացական մաքսավորները, պատճառաբանելով հայտարարագրված քաշի և իրական քաշի տարբերությունը, որը շատ դեպքերում կազմում է ընդամենը 30 կիլոգրամ, ստիպում են ավելի քան հազար դոլար տուգանք վճարել: Ըստ որոշ տեղեկությունների, երեկ երեկոյան մոտ 50 բեռնատար է կուտակվել մաքսակետում: Արդեն խոսակցություններ են շրջում, թե սա վրացական նոր իշխանությունների կայացրած ոչ հրապարակային քաղաքական որոշման հետևանք է, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանում անցկացված վերջին ընտրությունների ժամանակ Հայաստանի իշխանությունները պաշտպանել են Միխայիլ Սահակաշվիլիին: Թե որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, թերևս, պարզ կդառնա առաջիկայում: Բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ նման քաղաքական որոշման մասին իրեն ոչինչ հայտնի չէ: Առաքելյանը հույս է հայտնել, որ խնդիրը կապված է ընդամենը կշեռքի ճշգրտության հետ, և այդ հարցն արագ կլուծվի»,- գրում է թերթը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |