Միշել Պլատինի. Չեմպիոնների լիգայի բարեփոխումը կընդունվի 2014-ից ոչ շուտ

Միշել Պլատինի. Չեմպիոնների լիգայի բարեփոխումը կընդունվի 2014-ից ոչ շուտ

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին պատմել է Չեմպիոնների լիգայի հնարավոր բարեփոխման մասին: Նրա խոսքով, 2014-ից շուտ ոչ մի որոշում չի ընդունվի: Մրցաշարի բարեփոխման հնարավոր տարբերակներից մեկը մասնակիցների թիվը 32-ից 64 ակումբի հասցնելն է:

«Մշտապես բանավեճեր են ընթանում այն մասին, թե ինչ տեսքով անցկացնել եվրագավաթները: Մենք քննարկել ենք դա նաև ֆեդերացիաների և ակումբների ղեկավարների հետ: Բայց մենք վերջնական որոշում կընդունենք 2014-ից ոչ շուտ»,- Պլատինիի խոսքերը հաղորդում է Ouest-France-ը:

Բացի դրանից, Պլատինին մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, որ եվրոպական թոփ ակումբները դիտարկում են սեփական մրցաշար կազմակերպելու հնարավորությունը, որը կարող է ապագայում դառնալ ՉԼ այլընտրանքը. «Այդ թեման ինչ քիչ է անհանգստացնում: ՈւԵՖԱ-ն երբեք չի գնա դրան: Ես չեմ տեսնում, թե ինչպես նման մրցաշարը կարող է գոյություն ունենալ ՈւԵՖԱ-ից դուրս: Ո՞ր մարզադաշտերում է այն անցկացվելու և ո՞վ է դատելու այդ խաղերը: Հարցերը շատ են, բացի դրանից նման մրցաշարից օգուտն ակնհայտ չէ»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---