ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՈՉ ՈՔ ԻՐԱՎԱՍՈՒ ՉԷ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԵՐԻՆ26 մայիսի 2005 - 09:31 AMT PanARMENIAN.Net - «Վրաստանի ռուսական ռազմակայանների մի մասը Հայաստան տեղափոխելու մասին խոսակցությունները վաղաժամ են, քանի որ որեւէ կոնկրետ որոշումներ այդ առնչությամբ չեն կայացվել»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Oսկանյանը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, նման որոշում կարող են կայացնել միայն Հայաստանն ու Ռուսաստանը: «Երկու երկրները ղեկավարվում են երկու հիմնական փաստաթղթերով` ռազմական համագործակցության եւ Հայաստանում ռուսական ռազմակայնների տեղակայման մասին երկկողմ պայմանագրով, ինչպես նաեւ Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրով նախատեսված պարտավորություններով եւ քվոտաներով: Եթե մեր որոշումները տեղավորվեն այդ երկու փաստաթղթերի շրջանակներում, ապա ոչ ոք իրավասու չի լինի միջամտելու Հայաստանի եւ Ռուսաստանի գործերին»,-նշել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: Նշենք, որ Ռուսաստանն ու Վրաստանը գործնականում համաձայնության են եկել Ախալքալաքում (Սամցխե Ջավախք) եւ Բաթումում տեղակայված ռուսական ռազմակայանների ճակատագրի վերաբերյալ: Այն տեղեկատվության կապակցությամբ, որ կայանների մի մասը կարող են տեղափոխվել Հայաստան, պաշտոնական բողոք է հայտնել Բաքուն, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |