Կիրո Մանոյան. Արցախում խաղաղապահ ուժերի առկայությունը կբարդացնի իրավիճակը![]() 28 նոյեմբերի 2012 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականություն միշտ կա: ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն իր այս տեսակետը հիմանվորում է ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի խախտումներով, Ադրբեջանի սպառազինվելով և ռազմատենչ հայտարարություններով: «Պատերազմի հավանականությունը այնքան էլ մեծ չէ: Պատճառն այն է, որ Ադրբեջանը չունի հաղթանակի վստահություն: Բայց պետք չէ բացառել պատերազմը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կիրո Մանոյանը: Ինչ վերաբերում է Արցախում խաղաղապահների հնարավոր տեղակայմանը, Կիրո Մանոյանը նման քայլի դիմելու տրամադրություններ չի տեսնում: «ԱՄՆ-ն փորձում է այլ երկրներում գտնվող ուժերը հետ կանչել: Ինչո՞ւ պետք է դա արվի մի տարածքում, որտեղ քսան տարի է ինչ պատերազմ չկա: Նրանք պատերազմը կանխելու համար են նման քայլերի դիմում»,- ասաց Կիրո Մանոյանը և նկատեց, որ Արցախում խաղաղապահ ուժերի առկայությունը կբարդացնի իրավիճակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |