ՀԾԿՀ-ն հաստատել է էներգիայի վերականգնվող աղբյուրների պաշարներից ստացվող էլեկտրաէներգիայի նոր սակագները![]() 28 նոյեմբերի 2012 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Էներգիայի վերականգնվող աղբյուրների պաշարներից օգտվող էլեկտրակայանների արտադրածէլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում կբարձրանան 2013-ի հունվարի 1-ից: Նման որոշում է ընդունել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 28-ի նիստում: Այսպես, բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի նոր սակագինը կկազմի 20.287 դրամ/կՎտժ նախկին 19,551 դրամ/կՎտժ փոխարեն, ոռոգման համակարգերի վրա` 13,523 դրամ/կՎտժ նախկին 13,033 դրամ/կՎտժ փոխարեն, խմելու ջրատարների վրա` 9,017 դրամ/կՎտժ նախկին 8,69 դրամ/կՎտժ փոխարեն: Ինչ վերաբերվում է հողմային էլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի սակագներին, ապա նոր սակագինը կկազմի 34,957 դրամ/կՎտժ նախկին 35,339 դրամ/կՎտժ փոխարեն, իսկ կենսաբանական զանգվածի հիման վրա` 38,856 դրամ/կՎտժ 37,447 դրամ/կՎտժ փոխարեն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |