Դավիթ Նալբանդյանը կարող է բաց թողնել Australian Open-ը հանուն Դևիսի գավաթի![]() 28 նոյեմբերի 2012 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը կարող է բաց թողնել խաղաշրջանում «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարը` Australian Open-ը: Թենիսիստը նշել է, որ կարող է հրաժարվել Մելբուռնում ելույթից հանուն Գերմանիայի թիմի հետ Դևիսի գավաթի մեկնարկային փուլի խաղի նախապատրաստության: «Հիմա ես նախապատրաստվում եմ խաղաշրջանից առաջ: Հաջորդ տարի լավ մարզավիճակում կլինեմ: Հիմա ես պետք է որոշում ընդունեմ` խաղալ Australian Open-ում, թե ոչ: Բանն այն է, որ մրցաշարի ավարտից հետո կկայանա Դևիսի գավաթի խաղը, այնպես որ պետք է մտածել այն մասին, թե ինչպես ավելի արագ ընտելանալ ծածկույթին»,- ասել է Նալբանդյանը, հաղորդում է gotennis.ru-ն: Արգենտինայի և Գերմանիայի հավաքականների միջև Դևիսի գավաթի խաղը տեղի կունենա փետրվարի 1-3-ը Բուենոս Այրեսում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |