Արևելյան Ատրպատականը մտադիր է իր նոու-հաուն ներկայացնել և ներդրումներ անել Հայաստանում![]() 28 նոյեմբերի 2012 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետ Ահմադ Ալիռեզա-բեյջին ու ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները: Ըստ Ալիռեզա-բեյջի, նրանք «պատրաստ են հայկական կողմին տրամադրել տնտեսության և ինդուստրիալ ոլորտների զարգացման տեխնոլոգիաները»: «Հաշվի առնելով ՀՀ Արմավիրի մարզի գյուղատնտեսական ներուժն ու Արևելյան Ատրպատականի նոու-հաուն, մենք շահագրգռված ենք ներդրումներ անել Հայաստանում ու ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում»,-ասել է նա՝ հավելելով, որ երկու կողմերը պետք է ներկայացնեն իրենց հնարավորությունները մասնավոր հատվածի զարգացման համար: Իր հերթին Աշոտ Ղահրամանյանը գոհունակություն է հայտնել Թավրիզ այցելության վերաբերյալ և կոչ է արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը առևտրի ոլորտում: Ըստ նրա, Հայաստանն ու Իրանը լավ հարևաններ են ու բարեկամ երկրներ և պետք է աշխատեն հետագայում ևս զարգացնել երկկողմ համագործակցությունը, հայտնում է Irna-ն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |