Բաքուն խոստացել է ապահովել հայ շախմատիստների անվտանգությունը 2015թ. Աշխարհի գավաթում և Օլիմպիադա-2016-ում![]() 28 նոյեմբերի 2012 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը կապահովի հայ շախմատիստների անվտանգությունը 2015թ. Շախմատի աշխարհի գավաթի և Օլիմպիադա-2016 մրցաշարերում, Ադրբեջանում այդ միջոցառումների անցկացման մասին պայմանագրի ստորագրման ժամանակ ասել է Ադրբեջանի երիտասարդության ու սպորըի նախարար Ազադ Ռագիմովը: «Մենք պատրաստ ենք ընդունել հայ շախմատիստներին, անվտանգության բոլոր հարցերը կլուծվեն պատշաճ մակարդակով: Սա առաջին մրցումը չէ Ադրբեջանում, որին կմասնակցեն հայ շախմատիստները»,-Ռագիմովի խոսքն է մեջբերել trend.az.-ը: Ըստ Կիրսան Իլյումժինովի, որը ներկա էր ստորագրմանը, 2013թ. հունվարի 18-20 Երևանում կանցնի FIDE նախագահական խորհուրդը, որտեղ կքննարկվեն անվտանգության հարցերը, կապված հայ մարզիկների ժամանմանը, մասնակցությանն ու տեղավորմանը միջոցառումների ժամանակ: Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում մանկական շախմատի մրցաշար կազմակերպելու FIDE-ի առաջարկը՝ Ռագիմովն ասաց, որ ադրբեջանական կողմը հավանություն կտա առաջարկին, եթե Ադրբեջանից բոլոր հյուրերը կարողանան անխափան ու անվտանգության ապահովման պայմաններում մասնակցել մրցաշարին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |