Հայաստանում «ՀայՌուսգազարդի» ներդրումները 2013-2015թթ. կկազմեն 35,91 մլրդ դրամ

Հայաստանում «ՀայՌուսգազարդի» ներդրումները 2013-2015թթ. կկազմեն 35,91 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) դիտարկմանն է ներկայացրել ներդրումային ծրագիր, որի համաձայն ընկերությունը մտադիր է 2013-2015թթ. ներդնել 35,91 մլրդ դրամ:

Մասնավորապես, 2013-ին կներդրվի շուրջ 7,53 մլրդ դրամ, 2014-ին` 12,02 մլրդ դրամ, իսկ 2015-ին` 16,36 մլրդ դրամ: Միաժամանակ, ներդրումային ծրագրի շրջանակներում այս տարիներին գազամատակարարման համակարգում ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 25,21 մլրդ դրամ, իսկ գազաբաշխման համակարգում` 10,7 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---