Պայթյուն Դամասկոսում. Ըստ նախնական տվյալների, տուժածների թվում հայեր չկան

Պայթյուն Դամասկոսում. Ըստ նախնական տվյալների, տուժածների թվում հայեր չկան

PanARMENIAN.Net - Դամասկոսում որոտացել է հերթական պայթյունը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, ըստ նախնական տվյալների, տուժածների թվում հայեր չկան:

Սիրիայում արդեն մեկ ու կես տարուց ավել է չեն դադարում զինված բախումները կառավարական զորքերի և ապստամբների միջև:

Ըստ որոշ տվյալների, երկրում զոհերի թիվը գերազանցում է 40 հազարը: Սիրիայի իշխանությունները պնդում են, որ պայքարում են լավ զինված գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---