ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ կենտրոնական աշխատակազմի ղեկավարության եւ օտարերկրյա պետություններում ու միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարների հերթական խորհրդաժողովն այս տարի կանցկացվի մայիսի 30-ին Երեւանում, տեղեկացնում է «Արմենպրեսը»: Հանդիպմանը կմասնակցեն շուրջ 40 դիվանագետներ: Նման հանդիպումների ժամանակ հստակեցվում են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Առավելապես ուշադրություն է դարձվում տնտեսական հարցերին, եւ դեսպաններին հանձնարարականներ է տրվում Հայաստանից արտահանման ծավալների եւ երկրում արտասահմանյան ներդրումների ավելացմանն ուղղված աշխատանքներ տանելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ավելի վաղ նշել էր, որ ընթացիկ տարում Երեւանում չի նախատեսվում օտարերկրյա պետություններում Հայաստանի ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպում:
 Ուշագրավ
---