ԼԱՉԻՆԻ ՇՐՋԱՆԸ ՄԻՆՉ ԱՅՍՕՐ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԼՂՀ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Լաչինի շրջանը (Կաշաթաղի) եւ մյուս տարածքները ի սկզբանե եւ միչեւ օրս կենսական նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Արման Մելիքյանը` խոսելով այդ շրջանի վերաբերյալ ԼՂՀ դիրքորոշման մասին: «Կարծում եմ, այդպես կլինի նաեւ ապագայում: Չգիտեմ, ինչ նկատի ունի Իլհամ Ալիեւը, սակայն, վստահ եմ, նա իրազեկ է, որ այդ շրջանները մեզ համար բացառիկ կարեւոր նշանակություն ունեն, եւ կարծում եմ, Ադրբեջանին սպասվում է այդ հարցի առնչությամբ իր համար բավականին դժվար որոշում կայացնել»,- ընդգծել է ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---