ԿԱՆԶԱՍ ՆԱՀԱՆԳԻ ԳԵՆԵՐԱԼ ԱԴՅՈՒՏԱՆՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆ» ՄԵԴԱԼՈՎ26 մայիսի 2005 - 14:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց այսօր ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Թոդ Բանթինգի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հաղորդել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար , գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ժամանակ նախարարը խնդրել է իր խորին շնորհակալությունը հայտնել Կանզասի նահանգապետ Քաթլին Սիբելիուսին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ ապրիլի 24-ը հայերի հիշատակի օր հռչակելու կապակցությամբ: Զրույցի ընթացքում կարեւորելով ռազմական բժշկության ու խաղաղապահության բնագավառներում համագործակցությունը, պաշտպանության նախարարը նշել է, որ չեն բացառվում զարգացումներն այլ ոլորտներում նույնպես: Կողմերը գոհունակությամբ փաստեցին, որ երկու տարի առաջ պաշտպանության ոլորտում Կանզաս նահանգի ազգային գվարդիայի եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ սկսված համագործակցությունն այժմ տարածվում է նաեւ մի շարք քաղաքացիական բնագավառների վրա: Արդյունավետ համագործակցության համար պարոն Սերժ Սարգսյանը գեներալ-մայոր Թոդ Բանթինգին պարգ-ատրեց «Դրաստամատ Կանայան» մեդալով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |