ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԵՆ ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ27 մայիսի 2005 - 08:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտի դասախոսական կազմի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Եվրամիության նոր հարեւանության ծրագրի եւ Հարավային Կովկասի զարգացումներին առնչվող հարցեր: Արթուր Բաղդասարյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները եւ Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային խնդիրների նկատմամբ: Նիդերլանդների կրթության, գիտության, մշակույթի նախարար Մարիա վան Հովենի հետ քննարկվեցին երկկողմ համագործակցության խնդիրները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի եւ Նիդերլանդների բուհերի միջեւ կապերի հաստատման, միջին մասնագիտական կրթական համակարգի վերականգնման ժամանակ հոլանդական փորձի ներդրման, նախարարության մասնագետների Հայաստան այցելության մասին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |