Բրիտանական իշխանությունները ժամանակավորապես արգելում են բանտարկյալների փոխանցումը Աֆղանստանին

Բրիտանական իշխանությունները ժամանակավորապես արգելում են բանտարկյալների փոխանցումը Աֆղանստանին

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ կառավարությունը ժամանակավորապես արգելել են աֆղանանական իշխանություններին ձերբակալվածների փոխանցումը` նրանց հետ դաժան վերաբերվելու մտավախություններից ելնելով:

Այս որոշման մասին հաղորդվում է նամակում, որն ուղղվել է Լոնդոնի Բարձրագույն դատարան, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Ներկայումս դատարանում ընթանում են աֆղան ֆերմերի հայցով գործի լսումներ, ով ձերբակալվել է բրիտանացաի զինվորականների կողմից: Հայցվորը հայտարարել է դաժան վերաբերմունքի և կտտանքների մասին, որոնց նա ենթարկվել է աֆղանական բանտում:

Ավելի վաղ Աֆղանստանի նախագահ Համիդ Կազայը մեղադրել է ԱՄՆ-ին` տեղական իշխանություններին ձերբակալվածներին փոխանցելու վերաբերյալ համաձայնագիրը խախտելու մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---