Քլինթոն. Իսրայելցիների և պաղեստինցիների միջև բանակցությունները երաշխավորում են տևական խաղաղություն

Քլինթոն. Իսրայելցիների և պաղեստինցիների միջև բանակցությունները երաշխավորում են տևական խաղաղություն

PanARMENIAN.Net - Իսրայելցիների և պաղեստինցիների միջև ուղիղ բանակցությունները Մերձավոր Արևելքում «տևական խաղաղության հասնելու միակ միջոցն են»: Այս մասին չորեքշաբթի օրը Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը:

Նա քննադատաբար է արտահայտվել պաղեստինյան կողմի` Իսրայելի հետ բանակցությունների շրջանակից դուրս «ՄԱԿ-ի կազմում իր կարգավիճակը բարձրացնելու» ձգտման վերաբերյալ:

Ըստ նրա, «անկախ նրանից, թե ինչ կկատարվի ՄԱԿ-ում, դա չի տա այն արդյունքը, որին ձգտում են ԱՄՆ նախագահն ու կառավարությունը»: «Կոչ ենք անում երկու կողմերին խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են բարդացնել բանակցությունների ընթացքը»,-հայտարարել է Քլինթոնը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---