ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵԽ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ27 մայիսի 2005 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Բուդապեշտում կայանալիք գլխավոր դատախազների խորհրդաժողովի աշխատանքներին կմասնակցի Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Հայաստանի գլխավոր դատախազության մամլո ծառայությունում: Խորհրդաժողովի հիմնական թեման է «Դատախազության եւ ոստիկանության հարաբերությունները»: Բացի այդ, մասնակիցները կքննարկեն նաեւ դատախազության իրավասության հարցերը քրեական իրավունքից դուրս, ինչպես նաեւ դատախազության աշխատակիցների վարքագիրք եւ էթիկայի բնագավառի հիմնական սկզբունքները: Խորհրդաժողովը տեղի կունենա ընթացիկ տարվա մայիսի 29-31, իսկ խորհրդաժողովին բացման խոսքով հանդես կգա Հունգարիայի նախագահ Ֆերենց Մադլը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |