Copa Peugeot-ում Դավիթ Նալբանդյանի առաջին մրցակիցն է լինելու Ալեքսանդր Դոլգոպոլովը

Copa Peugeot-ում Դավիթ Նալբանդյանի առաջին մրցակիցն է լինելու Ալեքսանդր Դոլգոպոլովը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին Բուենոս Այրեսում մեկնարկում է Copa Peugeot ավանդական թենիսային մրցաշարը: Մրցաշարը կանցկացվի «Սուպեր վեց» համակարգով:

В խմբում Դավիթ Նալբանդյանի մրցակիցն է լինելու Նիկոլաս Ալմարգոն և Ալեքսանդր Դոլգոպոլովը: Մրցումների առաջին օրը Նալբանդյանը կհանդիպի Դոլգոպոլովի հետ:

А խմբում հանդես կգան Խուան Մոնակոն, Ֆերնանդո Վերդասկոն և Ժիլ Սիմոնը: Առաջին հանդիպմանը կխաղան Մոնակոն և Վերդասկոն:

Երկու խմբերում յուրաքնաչյուր խաղացող երկուական խաղ կանցկացնի: Յուրաքանչյուր խմբի հաղթողներ կհանդիպեն եզրափակչում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---