Հրանտ Մելիք-Շահնազարյան. Արցախը պետք է հետևի Պաղեստինի օրինակին![]() 30 նոյեմբերի 2012 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Արցախը պետք է հետևի Պաղեստինի օրինակին: Այդ մասին այսօր ասուլիսում հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Երեկ ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողում կայացած քվեարկության արդյունքում Պաղեստինյան ինքնավարությունն այդ կազմակերպությունում ստացել է դիտորդ-պետության կարգավիճակ: Պաղեստինը գնաց այդ քայլին` մի կողմ դնելով Իսրայելի հետ հակամարտությունն ու մտածելով իր ապագայի մասին: Նույն կերպ է պետք է վարվի Արցախը, որն այսօր շատ պասիվ է: Հայաստանը` որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր, պետք է նեցուկ լինի, սակայն նախաձեռնությունները պետք է բխեն Արցախից»,- նշեց նա: Քաղաքագետն ընդգծեց, թե այն, որ այդ կարգավիճակին կողմ է քվեարկել ոչ միայն Հայաստանը, այլև Ադրբեջանը, պարզաբանվում է նրանով, որ վերջինս փորձում է լավ հարաբերություններ պահպանել արաբական աշխարհի հետ: «Բնական է, որ այդ հարաբերությունները նրան կարող են պետք գալ հնարավոր պատերազմական իրադրության ժամանակ: Նման քայլերը պարտադրում են Արցախին վերազինվել, սակայն այդ երկիրը պետք է փորձի իր խնդրի լուծումն արագացնելու համար մի կողմից վերաբնակեցնել ազատագրված տարածքները, մյուս կողմից` ակտիվորեն բարձրացնել այդ հարցը միջազգային կառույցներում, ինչպես դա արեց Պաղեստինը»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |