ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ27 մայիսի 2005 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորել է հայ ժողովրդին Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության ծնունդը մեր ժողովրդի դարավոր պայքարի եւ իղձերի մարմնավորումն է, որն իրականացվել է մեծ զոհողությունների գնով եւ առաջին հերթին` 1918 թվականի մայիսյան հաղթանակի շնորհիվ: Հայկական պետականության վերականգնումը մեր ժողովրդի ճակատագրում ունեցավ ոչ միայն պատմական, այլեւ բեկումնային հոգեբանական դեր: Ազատությունը, ազգային ինքնագիտակցության վերելքը, պետական կառույցների ձեւավորումը դարձել են այն ուղենիշները, որոնք նախապատրաստել եւ զգալի չափով կանխորոշել են մեր երկրի քաղաքական հեռանկարը: 1918 թվականի մայիսի 28-ը բնաջնջման եզրին հասցված հայ ժողովրդի վերածնունդի եւ հավերժության տոնն է»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |