Քաղաքագետ. Եթե Ադրբեջանը պատրաստ լինի պատերազմի, նա չի սպասի Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը![]() 30 նոյեմբերի 2012 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանն իրոք պատրաստ լինի պատերազմի, նա չի սպասի Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Պատերազմի սպառնալիքներն ընդամենը գործիք են սեփական արտաքին քաղաքական շահերը պաշտպանելու համար: Իրադրությունն առանց այդ էլ պատերազմական է. ամեն օր սահմանին կրակ են արձակում, և Ադրբեջանը պատրաստ լինելու դեպքում վաղուց արդեն սկսած կլիներ պատերազմը»,- նշեց նա: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին տարածաշրջան` քաղաքագետը նշեց, որ այդ այցը նախորդներից որևէ բանով չի տարբերվել: «Նրանք հանդիպումներ ունեցան Ստեփանակերտում, Երևանում և Բաքվում, ամեն տեղ ձեռք բերեցին պայմանավորվածություններ` նախարարների մակարդակով բանակցային գործընթացը շարունակելու մասին: Ստացվում է` նախագահների մակարդակով պայմանավորվածություն ձեռք չի բերվել, և ակնհայտ է, որ բանակցային գործընթացն այժմ փաստացի փակուղու մեջ է»,- ասաց նա` հավելելով, որ, այնումանենայնիվ, Մինսկի խումբը կատարում է իր գլխավոր գործառույթը` պատերազմի կանխումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |