ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՄՆ ԶՈՒ ՓՈԽՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Եվրոպայում ԱՄՆ ԶՈՒ փոխհրամանատար Չարլզ Վոլդը եւ հանրապետական սենատոր Չակ Հեյգելը հաջորդ շաբաթ կայցելեն Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան եւ Ուկրաինա: ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հարցերով կոմիտեի անդամ Չակ Հեյգելը հայտարարել է, որ «այս երկրները շարունակում են չափազանց կարեւոր դեր խաղալ խաղաղության եւ կայունության հաստատման գործում այն մարտահրավերների ֆոնին, որոնց մենք դիմակայում ենք Աֆղանստանում, Իրաքում եւ Մերձավոր Արեւելքում», տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
---