Քաղաքագետ. Ադրբեջանը լրջորեն վնասել է իր վարկանիշը![]() 30 նոյեմբերի 2012 - 13:50 AMT PanARMENIAN.Net - ԼՂ բանակցային գործընթացում որևէ տեղաշարժ չկա, եկող տարի էլ այդ տեղաշարժը քիչ հավանական է: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսում արեց և նկատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն, այցելելով տարածաշրջան, ցույց էին տալիս, որ շարունակելու են իրենց առաքելությունը՝ անկախ աշնան սկզբին Ադրբեջանի արած քայլերից ու սաֆարովյան դեպքերից: «Դեռևս չկա այն առաջարկը, որն ընդունելի կլինի կողմերի համար և շրջադարձ կապահովի հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Ոչ պատերազմական, ոչ խաղաղ վիճակը շարունակվելու է»,- ասաց Ալեքսանդր Մարկարովը: Նա նաև նկատեց, որ համանախագահների այս այցը հնարավորություն էր նրանց պետություններին ևս մեկ անգամ հասցնել այն փաստը, որ որևէ կարգավիճակով Արցախը Ադրբեջանի կազմում հայտնվել չի կարող: Նա նաև նկատեց, որ Ադրբեջանը վերջին շրջանում, իր վարած քաղաքականության պատճառով, լրջորեն վնասել է իր իմիջը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |