Փորձագետը խորհուրդ է տալիս Հայաստանին դիվերսիֆիկացնել տնտեսությունը` հումքի գներից կախումը վերացնելու համար![]() 30 նոյեմբերի 2012 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի հանքարդյունաբերության ոլորտում սոցիալական պատասխանատվության կենտրոնի տնօրեն դոկտոր Սալիմ Ալին խորհուրդ է տալիս Հայաստանին զարգացման այլընտրանքային ուղիներ որոնել և չհիմնվել միայն լեռնահանքային արդյունաբերության ոլորտի վրա: «Գները միշտ և ամենուրեք կարող են փոխվել, օրինակ, վանիլինի գինը, որը Մադագասկարից արտահանվող հիմնական ապրանքն է, վերջին շրջանում 500 անգամ նվազել և բարձրացել է»,- նոյեմբերի 30-ին ասել է նա Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից կազմակերպված «Հանքարդյունաբերություն և սոցիալ-տնտեսական զարգացում. Հայաստանի ընտրուղիները» թեմայով համաժողովի ժամանակ: Հաշվի առնելով դա, Հայաստանը պետք է կառուցի դիվերսիֆիկացված տնտեսություն: «Եթե հումքի գները տատանվում են, ապա դա չպետք է ետ պահի երկիրը լեռնահանքային արդյունաբերության զարգացումից, պետք է այնպես պլանավորել տնտեսության զարգացումը, որպեսզի ապահովվի նրա հետագա դիվերսիֆիկացիան»,- ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |