Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված կլոր սեղան է տեղի ունեցել

Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված կլոր սեղան է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին Ֆրանսիայի Սենատում կազմակերպվեց կլոր սեղան` «Լեռնային Ղարաբաղ. խաղաղություն և երկխոսություն» խորագրով:

Հանդիպմանը մասնակցեցին Ֆրանսիայի Սենատի բարեկամական խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի նախաձեռնությամբ պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ հայ-ֆրանսիական պատգամավորական բարեկամության խմբի անդամները, ֆրանսիացի սենատորներ, Սենատի պաշտոնյաներ, փորձագետներ և լրագրողներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Միջոցառումը բացեց բուլղար լրագրողուհի Ցվետանա Պասկալևան, որն, իբրև ականատես, հանդես եկավ պատերազմական իրադարձությունների մասին պատմող խոսքով, որից հետո ցուցադրվեց նրա` «Կբացվի՞ արդյոք առավոտը Ղարաբաղում» ֆիլմը: Այնուհետև ծավալվեցին քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացվեցին ԼՂ հիմնախնդրի պատմական և աշխարհաքաղաքական ասպեկտները, առանձին խոսքերով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Բերնար Ֆասիեն, ֆրանսիացի սենատորներ և հայ պատգամավորներ, ինչպես նաև պատմաբաններ ու փորձագետներ։

Կլոր սեղանի մասնակիցները կարևորեցին Արցախի ժողովրդի անվտանգությունը, խստորեն դատապարտեցին ռազմատենչ հայտարարությունները, ընգծեցին Սաֆարովի զարհուրելի դեպքի անընդունելիությունը` ինչպես զուտ մարդկային արժեքների, այնպես էլ տարածաշրջանում փոխվստահության հաստատման տեսանկյունից։

Բանախոսներն առանձնակի շեշտեցին, որ այլընտրանք չի կարող լինել խաղաղությանը, և որ ներկայիս հրամայականն է նախապատրաստել հասարակություններին ոչ թե» պատերազմի, այլ` խաղաղության։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---