«Խուլ ու համր» ադրբեջանցին բավական երկար զրուցեց Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ![]() 30 նոյեմբերի 2012 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանի` Տավուշի մարզի Կայանավանի հատվածում, Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղեկցությամբ հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց այդ երկրի քաղաքացի, 1971 թ ծնված Թելման Ջավանշիր օղլու Ալիևին: Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Մասամլի գյուղի բնակիչը սահմանը հատել էր նոյեմբերի 12-ի առավոտյան՝ 07:45-ին: Հայկական կողմը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել էր միջազգային կազմակերպություններին: Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հաստատել էր տեղեկությունը: Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության պետի տեղակալ Էհսան Զահիդովին, տեղեկություն էին տարածել, որ Թելման Ալիևը խուլ ու համր հովիվ է, մոլորվել է և պատահաբար է հատել սահմանը: Այսօր հանձնման ժամանակ լրագրողները նկատեցին, որ գերին ազատ շփվում է Կարմի խաչի ներկայացուցիչների հետ: Նշենք, որ ադրբեջանցին նոր հագուստով էր, նրա իրերը առանձին տոպրակի մեջ էին, նա սափրված էր և Կարմիր խաչի ներկայացուցիչներին դիմավորեց ժպիտով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |